Ապրանքատեսականի

ANFO – փաթեթավորվում է 25 կգ և 50 կգ երկշերտ պարկերում: Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Թերմոդինամիկական բնութագրերը
•    Դետոնացիայի արագություն- 4850 մ/վրկ
•    Դետոնացիայի ճնշում- 48960 ատմ
•    Պայթյունի ջերմաստիճան- 2946 Կ
•    Դետոնացիայի արագություն 125 մմ փամփուշտում- 4000-4200 մ/վրկ
•    Խտություն- 0.78-0.80 գ/սմ3
•    Պայթյունի էներգիա- 3.89 ՄՋ/կգ
•    Ջրակայունություն- Վատ

Դասակարգումը՝ 1.1 D, UN 0241 Պայթուցիկ նյութ, պայթյունավտանգ, E տեսակ:

Տեխնիկական բնութագրերը
ANFO-ն հանդիսանում է ամոնիում նիտրատի և դիզելային վառելիքի թթվածնահավասարակշռված խառնուրդ (94.3% ԱՆ և 5.7% ԴՎ հարաբերակցությամբ), որն արտադրվում է գործընթացի ամբողջական վերահսկմամբ: Ջրակայուն չէ:

Անվտանգության բարձր ստանդարտներ
Այլ պայթուցիկ նյութերի հետ համեմատած, որոնք պարունակում են նիտրոգլիցերին, ANFO-ն ավելի կայուն է շփումից ու հարվածից առաջացող հրահրման նկատմամբ: Ինչպես նաև, տվյալ նյութերի պահպանումը և աշխատանքը դրանց հետ չի առաջացնում գլխացավեր և այլ ռիսկեր առողջության համար:

Armdet HTD – ոչ էլեկտրական պայթեցման միջոցի կարճ դանդաղեցման միացման բլոկ է, որը նախատեսված է բաց և ստորգետնյա հանքերում պայթեցման աշխատանքների իրականացման համար: Տվյալ բլոկներն ապահովում են դանդաղեցման ցանկալի ժամանակն ու պայթեցման հաջորդականությունը:

Armdet HTD տեսակները

Ժամանակ (մվրկ) Բլոկի գույնը
9 կանաչ
17 դեղին
25 կարմիր
33 դեղին
42 սպիտակ
65 սպիտակ
100 սև
200 նարնջագույն

 

Ալիքատարի երկարությունը (մ) Փաթեթավորում (հատ)
4 150
6 100
9 50
12 50
15 40
18 40


Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Պահպանում
Armdet-ի պահպանման, տեղափոխման ու օգտագործման աշխատանքները պետք է անցկացվեն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոններ»-ին համապատասխան: Վտանգավորության աստիճանը՝ 1.1 B, UN 0360:

Armdet LP – ոչ էլեկտրական պայթեցման միջոց է, որը նախատեսված է բաց և ստորգետնյա հանքերում պայթեցման աշխատանքների իրականացման ժամանակ պայթուցիկ նյութերի լիցքերի հրահրման համար: Տվյալ պայթեցման միջոցն օգտագործվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է դանդաղեցված պայթեցում 0-ից մինչև 9 վրկ միջակայքում:

Պահպանում
Armdet-ի պահպանման, տեղափոխման ու օգտագործման աշխատանքները պետք է անցկացվեն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոններ»-ին համապատասխան: Վտանգավորության աստիճանը՝ 1.1 B, UN 0360:

Դանդաղեցման անվանական ժամանակը (մվրկ)

Համար Ժամանակ Համ. Ժամ. Համ. Ժամ.
0 0 3 1200 11 4000
1/4 100 4 1400 12 4500
1/2 200 5 1600 13 5000
3/4 300 5 1/2 1800 14 5500
1 400 6 2000 15 6000
1 1/4 500 7 2250 16 6500
1 1/2 600 8 2500 17 7000
2 800 9 3000 18 8000
2 1/2 1000 10 3500 19 9000

 

Ալիքատարի երկարությունը (մ) Փաթեթավորում (հատ)
3 200
4 200
5 200
6 150


Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Armdet MS – ոչ էլեկտրական պայթեցման միջոց է, որը նախատեսված է բաց և ստորգետնյա հանքերում պայթեցման աշխատանքների իրականացման ժամանակ պայթուցիկ նյութերի լիցքերի հրահրման համար: Տվյալ պայթեցման միջոցն օգտագործվում է բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կարճ դանդաղեցված պայթեցում 25-ից մինչև 1000 մվրկ միջակայքում:

Պահպանում
Armdet-ի պահպանման, տեղափոխման ու օգտագործման աշխատանքները պետք է անցկացվեն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոններ»-ին համապատասխան: Վտանգավորության աստիճանը՝ 1.1 B, UN 0360:

Համար Ժամանակ Համ. Ժամ. Համ. Ժամ.
0 0 10 250 20 500
1 25 11 275 22 550
2 50 12 300 24 600
3 75 13 325 26 650
4 100 14 350 28 700
5 125 15 375 30 750
6 150 16 400 32 800
7 175 17 425 36 900
8 200 18 450 40 1000
9 225 19 475

 

Ալիքատարի երկարությունը (մ) Փաթեթավորում (հատ)
4 200
5 200
6 150
7 150
9 100
12 60
15 60
18 50
21 50
25 40
30 30
37 30
45 30

Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Armex – պայթուցիկ նյութերը նախատեսված են պինդ ապարներում օգտագործելու համար: Armex-ը հրահրվում է պայթափամփուշտով և օժտված է գերազանց պայթյունային ու փշրտող հատկություններով:

Արտադրանքի տեսականի
Առկա են Armex արտադրանքի հետևյալ չափերը՝ փաթեթավորված 20 կգ ստվարաթղթե արկղերում: Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Փամփուշտների տրամագիծը և երկարությունը Փամփուշտների զանգվածը

75 х 450 մմ

2500 գ

90 х 500 մմ

4000 գ

125 х 650 մմ

10000 գ

140 х 520 մմ

10000 գ

185 х 600 մմ

20000 գ


Տեխնիկական բնութագրերը
Armex – ջրակայուն էմուլսիոն պայթուցիկ նյութ է:

Անվտանգության բարձր ստանդարտներ
Armex տեսակի նյութերը այլ պայթուցիկ նյութերի հետ համեմատած, որոնք պարունակում են նիտրոգլիցերին և տրոտիլ, ավելի կայուն են շփումից ու հարվածից առաջացող հրահրման նկատմամբ և տարբերվում են անվտանգության ավելի բարձր բնութագրերով: Ինչպես նաև, տվյալ նյութերի պահպանումը և աշխատանքը դրանց հետ չի առաջացնում գլխացավեր և այլ ռիսկեր առողջության համար:
 

Թերմոդինամիկական բնութագրերը
•    Թթվածնային հաշվեկշիռ- -1,95 %
•    Պայթյունի էներգիա- 3100 կՋ/կգ
•    Պայթյունի գազերի ծավալ- 990 լ/կգ
•    Պայթյունի ջերմաստիճան- 2331 Կ
•    ՊՆ խտությունը փամփուշտում- 1,25 գ/սմ3
•    Դետոնացիայի արագություն- 5000-5250 մ/վրկ
•    Ջրակայունություն- Գերազանց

Դասակարգումը՝ 1.1 D, UN 0241 Պայթուցիկ նյութ, պայթյունավտանգ, E տեսակ։

Armex Power – էմուլսիոն պայթուցիկ նյութերը նախատեսված են լեռնային աշխատանքներում, քաղաքացիական շինարարությունում և թունելների անցման ժամանակ օգտագործելու համար: Armex Power մակնիշի արտադրանքը պիտանի է օգտագործման տարբեր լեռնային ապարների հետ, օժտված է բարձր աշխատունակությամբ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության բնութագրերը, որոնք յուրահատուկ են ավելի վաղ ժամանակաշրջանի ջրահագեցած պայթուցիկ նյութերին:

Արտադրանքի տեսականի
Առկա են Armex Power արտադրանքի հետևյալ չափերը՝ փաթեթավորված 20 կգ ստվարաթղթե արկղերում: Արտադրանքը կշռաբաշխված է չպատռվող պլաստիկից:

Փամփուշտների տրամագիծը և երկարությունը Փամփուշտների զանգվածը

50 х 225 մմ

500 գ

50 х 450 մմ

1000 գ

65 х 250 մմ

1000 գ

65 х 500 մմ

2000 գ

75 х 200 մմ

1000 գ

90 х 150 մմ

1000 գ

90 х 290 մմ

2000 գ

90 х 350 մմ

2500 գ


Տեխնիկական բնութագրեր
Armex Power-ը ջրակայուն պատիճազգայուն էմուլսիոն պայթուցիկ նյութ է: Armex Power-ը օժտված է բարձր աշխատունակությամբ, փշրտող հատկություններով և հանդիսանում է իդեալական պայթուցիկ նյութ ANFO-ի կամ այլ ոչ պատիճազգայուն պայթուցիկ նյութերի հրահրման համար:

Անվտանգության բարձր ստանդարտներ
Այլ պայթուցիկ նյութերի հետ համեմատած, որոնք պարունակում են նիտրոգլիցերին և տրոտիլ, Armex Power տեսակի նյութերը ավելի կայուն են շփումից ու հարվածից առաջացող հրահրման նկատմամբ և տարբերվում են անվտանգության ավելի բարձր բնութագրերով: Ինչպես նաև, տվյալ նյութերի պահպանումը և աշխատանքը դրանց հետ չի առաջացնում գլխացավեր և այլ ռիսկեր առողջության համար:


Թերմոդինամիկական բնութագրերը
•    Թթվածնային հաշվեկշիռ- -2,06 %
•    Պայթյունի էներգիա- 3684 կՋ/կգ
•    Պայթյունի գազերի ծավալ- 948 լ/կգ
•    Պայթյունի ջերմաստիճան- 2502 Կ
•    ՊՆ խտությունը փամփուշտում- 1,18 գ/սմ3
•    Դետոնացիայի արագություն- 6345 մ/վրկ
•    Ջրակայունություն- Գերազանց

Armex Power Plus – փոքր տրամագծի էմուլսիոն պայթուցիկ նյութերը նախատեսված են լեռնային աշխատանքներում, քաղաքացիական շինարարությունում և թունելների անցման ժամանակ օգտագործելու համար: Armex Power Plus մակնիշի արտադրանքը պիտանի է օգտագործման ամրության ցանկացած կատեգորիայի լեռնային ապարների հետ, օժտված է բարձր աշխատունակությամբ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության բնութագրերը, որոնք յուրահատուկ են ավելի վաղ ժամանակաշրջանի ջրահագեցած պայթուցիկ նյութերին:

Արտադրանքի տեսականի

Փամփուշտների տրամագիծը և երկարությունը Փամփուշտների զանգվածը

27 х 225 մմ

155 գ

30 х 225 մմ

191 գ

32 х 200 մմ

193 գ

32 х 400 մմ

386 գ

34 х 225 մմ

245 գ

34 х 400 մմ

436 գ

36 х 225 մմ

275 գ

38 х 225 մմ

306 գ

40 х 400 մմ

595 գ

50 х 225 մմ

540 գ

50 х 450 մմ

1050 գ

65 х 500 մմ

2000 գ

75 х 200 մմ

1050 գ

75 х 400 մմ

2000 գ

90 х 290 մմ

2220 գ

90 х 350 մմ

2500 գ


Այլ չափեր հնարավոր է ստանալ հատուկ պատվերով:

Ազդեցության արդյունավետությունը
Armex Power Plus նոր էմուլսիոն պայթուցիկ նյութի արտադրությունը իրականացվում է համաձայն բացառիկ տեխնոլոգիայի, որը նախատեսում է բոլոր բաղադրամասերի խառնում և փոխազդեցություն մոլեկուլային մակարդակում, ինչով ստացվում են գերազանց տեխնիկական ցուցանիշներ և համապատասխանաբար ամրության ցանկացած կատեգորիայի լեռնային ապարների հանքահատման արդյունավետության բարձր աստիճան: Armex Power Plus մակնիշի էմուլսիոն պայթուցիկ նյութերի օգտագործման ժամանակ վնասակար գազերի անջատումը էապես ցածր է սովորական տրոտիլ պարունակող պայթուցիկ նյութերից:

Անվտանգության բարձր ստանդարտներ
Չնայած բարձր էներգետիկ բնութագրերին՝ Armex Power Plus-ը պահպանում է անվտանգության բարձր ստանդարտները, որոնք հատուկ էին նրա նախորդներին: Տվյալ նյութը օժտված է գերազանց ջրակայունությամբ, ինչպես նաև շփումից ու հարվածից առաջացող պատահական, չնախատեսված հրահրման նկատմամբ կայունությամբ:


Թերմոդինամիկական բնութագրերը
•    Թթվածնային հաշվեկշիռ- -1,75 %
•    Պայթյունի էներգիա- 4433 կՋ/կգ
•    Պայթյունի գազերի ծավալ- 878 լ/կգ
•    Պայթյունի ջերմաստիճան- 2943 Կ
•    ՊՆ խտությունը փամփուշտում- 1,20 գ/սմ3
•    Դետոնացիայի արագություն- 6437 մ/վրկ
•    Ջրակայունություն- Գերազանց


Դասակարգումը՝ 1.1 D, UN 0241 Պայթուցիկ նյութ, պայթյունավտանգ, E տեսակ: